Կանադան 193 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ լուծելու համաշխարհային պարենային ճգնաժամը

21:52, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան 193 միլիոն դոլար կտրամադրի ՄԱԿ-ին՝ պարենային ճգնաժամը լուծելու համար, որը սրվել է մատակարարման շղթայի սահմանափակումներով և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից հետո բարձր գնաճի հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում  է Ruters-ը, այս մասին տեղեկացրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Մենք տարեսկզբին կես միլիարդ դոլար ենք տրամադրել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին, և սա լրացուցիչ 193 միլիոն դոլար է՝  այս լուրջ ճգնաժամը լուծելու համար», - ասել է Թրյուդոն լրագրողների հետ զրույցում:


© 2009 ARMENPRESS.am