Ռուսաստանը եւ Իրանը դատապարտում են անընդունելի միակողմանի պատժամիջոցների պրակտիկան. Լավրով

14:03, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Թեհրանը դատապարտում են միակողմանի անօրինական պատժամիջոցների պրակտիկան: Հունիսի 23-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած բանակցությունների ադյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվ, անշուշտ, թե՛ մենք, թե՛ Իրանը դատապարտում ենք միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնք սահմանվում են ի հեճուկս ՄԱԿ-ի Կանոնադրության եւ որոնք հակազդեցություն են պահանջում միջազգային հանրակցության բոլոր անկախ եւ ինքնուրույն անդամների կողմից»,- ասել Է Լավրովը: ՌԴ-ն եւ Իրանը կշարունակեն ձգտել հասնելու Թեհրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների վերացման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am