Իսրայելի արտգործնախարարը հունիսի 23-ին կայցելի Թուրքիա

13:45, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հունիսի 23-ին այցելում է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքից:

Այցի օրակարգում ընդգրկված են Թուրքիա-Իսրայել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ ոլորտներին առնչվող և տարածաշրջանային հարցեր:

Այս այցը Իսրայելի արտգործնախարարի մակարդակով վերջին 16 տարիների ընթացքում առաջին այցն է:


© 2009 ARMENPRESS.am