Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է բարերարներ Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին

21:59, 20 Հունիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 20-ին ընդունել է բարերարներ Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«Սփյուքում ապրող մեր հայրենակից  Լևոն Քիրաջյանն  ավելի քան  30 տարի ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցում  որոշակի գումար՝ իր համեստ ներդրումն ունենալով հայրենիքի զորացմանը: Նրա օրինակին է հետևել Կարեն Առաքելյանը:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել սփյուռքահայ բարեկամների հարենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նման մարդկանցով է հայրենիքը կանգուն:

Բարերարների ներդրումը բարձր են գնահատել նաև Արցախի 3-րդ ու գործող  նախագահները: Լևոն Քիրաջյանի՝ բացառիկ հայի մասին Վրեժ Սարուխանյանը գիրք է հեղինակել «Բացառիկը» վերնագրով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամեն ամիս ուրախությամբ եմ նվիրատվություն իրականացնում՝գիտակցելով, որ իմ փոքրիկ լուման եմ ներդնում հայրենիքի զարգացմանը: Մենք բոլորս պարտավոր ենք ուժերի ներածի չափով կանգնել Արցախի ու Հայաստանի կողքին»,- ասել է Լևոն Քիրաջյանը:


© 2009 ARMENPRESS.am