Պուշկինի լեռնանցքի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է

12:56, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավանի տարածաշրջանի Պուշկինի լեռնանցքի թունելը հունիսի 20-ին հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում։

 


© 2009 ARMENPRESS.am