Զարեհ Սինանյանը Հունաստանում եռակողմ հուշագիր է ստորագրելու Կիպրոսի և Հունաստանի գործընկերների հետ

19:18, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը հունիսի 22-24-ը կգործուղվեն Հունաստան: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վարչապետի հունիսի 17-ի 702 – Ա որոշումը, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Նշվում է, որ Սինանյանը և Ավանեսյանը Հունաստան են մեկնում Կիպրոսի Հանրապետության նախագահական հանձնակատարի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու, համագործակցության հարցեր քննարկելու, եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքելու և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:

 


© 2009 ARMENPRESS.am