ՀՀ-ից ՏՏ 17 ընկերություն կմասնակցի Փարիզում կայանալիք VivaTech խոշոր տեխնոլոգիական միջոցառմանը

16:22, 10 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ոլորտային 17 ընկերություն հունիսի 15-18-ը կմասնակցի Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություն հանդես կգա «Հայաստան» միասնական տաղավարի ներքո։  Մեծ ներուժ ունեցող ևս  8 հայկական ստարտափներ  կմասնակցեն միջոցառմանը՝ հնարավորություն ունենալով գրավել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների ուշադրությունն ու  հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել:


© 2009 ARMENPRESS.am