ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման բնագավառում անկում չկա. Համագործակցության Գործկոմի ղեկավար

12:16, 10 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի մասնակից երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան, չնայած տնտեսական դժվարություններին, անկում չի դիտվում: Հունիսի 10-ին այդ մասին հայտարարել Է Համագործակցության Գործադիր կոմիետի նախագահ - գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած ներկայիս տնտեսական դժվարություններին, Համագործակցության բոլոր երկրները պահպանում են զարգացման դրական դինամիկան: Թեկուզեւ այն մեծ չԷ, 4 տոկոսի սահմաններում: Այնուամենայնիվ Համագործակցության երկրների տնտեսությունների զարգացման բնագավառում անկում չի դիտվում»,- ասել Է նա ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի՝ Ղազախստանի մայրաքաղաքում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am