Ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում Բաղրամյան պողոտայում

10:01, 10 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամներն ու նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչև ՀՀ նախագահի նստավայր հասնելը ոստիկանները պատ են կազմել, որից այն կողմ ցուցարարներին անցնել թույլ չեն տալիս:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ իշխանությունը չի կարող բանակցել ժողովրդի անունից, քանի որ նման մանդատ չունի:

 


© 2009 ARMENPRESS.am