Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը

16:28, 1 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ  Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Սկսվում է  «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրելու ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Էրդողնը։

Նրա խոսքով, Թուրքիայի հետ սահմանամերձ մյուս շրջանները զինյալներից մաքրելու նոր փուլեր կհաջորդեն։

 

 


© 2009 ARMENPRESS.am