Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը խորհրդարանում ստացել Է տեղերի մեծամասնությունը

16:24, 30 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը (ԱԼԿ) առնվազն 76 տեղ Է ստացել խորհրդարանի ստորին պալատում, որը կկազմվի մասիսի 21-ին կայացած ընտրությունների արդյունքներով: Մայիսի 30-ին այդ մասին հաղորդել Է Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ)՝ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակման արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ քվեների 80,1 տոկոսի հաշվման արդյունքներով ԱԼԿ-ն Ներկայացուցիչների պալատում ստանում Է առնվազն 76 տեղ, ինչը նրան թույլ Է տալիս կազմել միակուսակցական կառավարություն: Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը (Ազգային կուսակցության հետ կոալիցիայով) ստացել Է 57 պատգամավորական մանդատ, անկախ պատգամավորները՝ տասը, «Կանաչների» կուսակցությունը՝ չորս: Մեկական տեղեր կստանան Քատտերի ավստրալական կուսակցությունը եւ «Կենտրոնամետների դաշինք» քաղաքական միավորումը: Խորհրդարանում եւս երկու տեղի ճակատագիրը կորոշվի քվեաթերթիկների մնացած մասի մշակումից հետո, սակայն, ինչպես նշում Է Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, եւս մեկական տեղեր կստանան Լիբերալ եւ Լեյբորիստական կուսակցությունները:

Ավստրալական ընտրական օրենսդրության համաձայն՝ ընտրություններում հաղթելու համար կուսակցությունները կամ կոալիցիաները պետք Է խորհրդարանի ստորին պալատում ստանան 151 տեղից առնվազն 76-ը: Այդ արդյունքը կուսակցության առաջնորդին թույլ Է տալիս զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ կազմել կառավարություն իր խմբակցության պատգամավորներից: 2022 թվականի ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո Ավստրալիայի լեյբոիստական կուսակցության առաջնորդ Էնթոնի Ալբանեզեն երդում Է տվել որպես Ավստրալիայի 31-րդ վարչապետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am