ԵԱ-Երևան․Արթուր Բազեյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ

19:30, 29 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչի մենամարտերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   Հայաստանի հավաքականի անդամ ՝ Արթուր Բազեյանը երկրորդ  անընդմեջ հաղթանակ է տոնում բռնցքամարտի Եվրոպայի  առաջնությունում։ Կիսաեզրափակիչում  Արթուր Բազեյանի (57 կգ) մրցակիցը Բուլղարիայից Խավիեր Դիաս Իբանեսն էր։ Հայ բռնցքամարտիկը առավելության հասավ Իբանեսի նկատմամբ 3:2 հաշվով։

Ցերեկային մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց լեհ բռնցքամարտիկի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

Ժամը 18։00-ից սկսած ԵԱ-ում իրենց մենամարտերը կանցկացնեն ևս 2 հայ բռնցքամարտիկ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշայի Հովհաննես Բաչկովը կմրցի Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ։ Նարեկ Մանասյանի երրորդ մրցակիցը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կլինի իսպանացի Էնմանուել Պլա Ռեյեսը։

 


© 2009 ARMENPRESS.am