Հրազդանում ավտոմքեքնան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ջրամբարը

16:35, 29 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 29-ին, ժամը 12։12-ին տեղեկություն է ստացել, որ Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» ջրամբարի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ջրամբարը, առկա է կողաշրջվելու վտանգ․ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ուղղել են «Ford Fusion» (վարորդ` Գ․ Մ․) մակնիշի ավտոմեքենան։

 


© 2009 ARMENPRESS.am