Երևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները

16:19, 29 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Երևանի քաղաքապետարանի էջը։

«Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին»,- հիշեցրել է քաղաքապետարանը և հավելել, որ, հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք ոլորտային փոփոխություններ։ Դրանք տեսանյութում ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։


© 2009 ARMENPRESS.am