Բաղդադի կենտրոնում պայթյունի հետեւանքով շենք է փլուզվել

13:07, 29 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի կենտրոնում անհայտ պատճառով պայթյունից շենք է փլուզվել, փրկարարները փորձում են մարդկանց փրկել փլատակների տակից, կիրակի օրը հաղորդել Է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փլուզումը տեղի է ունեցել Ջադրիա շրջանի ռեստորանում ՝ նախարարական համալիրից ոչ հեռու։ Ներկայում փլատակների տակ գտնվում են մարդիկ, եւ փրկարարների խմբերը սկսել են փրկարարական գործողությունը»,- նշվում է վարչության հաղորդագրության մեջ, որը մեջբերում Է հեռուստաալիքը:


© 2009 ARMENPRESS.am