Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը

17:14, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները Կիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 28-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Պուտինը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու «Կիևի կողմից սառեցված» երկխոսությունը:

ՌԴ նախագահը Մակրոնին ու Շոլցին ներկայացրել է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման վտանգները՝ ընդգծելով, որ դրա հետևանքով կա իրադրության հետագա ապակայունացման ու հումանիտար ճգնաժամի սրման ռիսկ:


© 2009 ARMENPRESS.am