Ինդոնեզիայում փնտրում են խորտակված նավի 26 ուղևորի

14:52, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 43 ուղևորով նավ է խորտակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Նշվում է 17 ուղևորի հաջողվել է փրկել, այժմ ընթանում են մյուս 26-ի որոնողական աշխատանքները:

Նախնական տեղեկություններով՝ նավը խորտակվել է անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով:


© 2009 ARMENPRESS.am