Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ»

13:12, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ից կվերադառնա «Հոֆենհայմ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Սարգիս Ադամյանը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգե» ակումբում, որի կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն:

«Բրյուգե»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

 


© 2009 ARMENPRESS.am