Իսպանիան ծրագրում է իր զենիթահրթիռային համակարգերը տեղակայել Լատվիայում. El País

12:43, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է El País պարբերականը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ NASAMS-ի տեղակայումը ենթադրում է նաև Լատվիայում մոտ 100 իսպանացի զինվորականի ավելացում։

Իսպանիան 2017 թվականից մասնակցում է Արևելյան Եվրոպայում իր ներկայությունն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի ծրագրին։ 2022 թվականի մարտին թագավորության կառավարությունը Լատվիայի բազայում իր զինվորականների թիվը հասցրել էր 500-ի։


© 2009 ARMENPRESS.am