Ռուսաստանը և Չինաստանը մոտ են լուսնային կայանի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը. Ռոգոզին

12:37, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Չինաստանի կողմից Միջազգային գիտական լուսնային կայանիք ստեղծման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը գրեթե պատրաստ է ստորագրման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «России-24»-ի եթերում հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

«Չինաստանի հետ մենք այժմ պատրաստության բարձր մակարդակի վրա ենք՝ ստորագրելու միջկառավարական համաձայնագիր լուսնային գիտահետազոտական կայանի ստեղծման վերաբերյալ»,- հայտարարել է Ռոգոզինը:


© 2009 ARMENPRESS.am