Ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը

11:08, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 28-ին ժամը 02:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Արամի, Սարյան, Պուշկինի, Տերյան, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:


© 2009 ARMENPRESS.am