Իսրայելի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ջո Բայդենի առաջիկա այցը

21:45, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը  ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցում քննարկվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա այցը Իսրայել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ կողմերը նաեւ անդրադարձել են Al Jazeera-ի լրագրողի մահվան հետաքննության թեմային:

Հեռախոսազրույցի ընթացքում Լապիդն իր ցավակցությունն է հայտնել Տեխասում վերջերս տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am