ԵԱ-Երևան. Ոչինչի չի խանգարում ավելիին հասնել. Նարեկ Մանասյան

21:35, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը մեծ ակնկալիքներ ունի Եվրոպայի ընթացիկ առաջնությունից:

«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար:  Քառորդ եզրափակիչում ունեի լավ հակառակորդ, որն ևս հայազգի ներկայացուցիչ էր: Ոչինչի չի խանգարում ավելիին հասնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում են մրցումային 5-րդ օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային քառորդ եզրափակիչում մրցեց Հունաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վահան Նանիձանյանի հետ և հաղթեց 5:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեիցն և կիսաեզրափակիչ դուրս եկան Հովհաննես Բաչկովը (63,5), Արթուր Բազեյան (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):

Մայիսի 28-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հանգստի օր է, իսկ կիսաեզրափակիչները կկայանան մայիսիս 29-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am