Թուրքիայի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ադրբեջանում է

21:17, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով մայիսի 27-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Օդանավակայանում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Այնուհետև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացել է պաշտպանության նախարարի և ՊՆ այլ ղեկավարների հանդիպումը թուրքական պատվիրակության հետ:

 


© 2009 ARMENPRESS.am