Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 106-ի

19:45, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծ Բրիտանիայի բժշկական ծառայությունները մեկ օրում երկրում կապիկի ծաղիկի վարակման ևս 16 դեպք են հայտնաբերել:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի անվտանգության գործակալությունը:

Նշվում է, որ կապիկի ծաղիկով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106-ի, որից 101 դեպքը բաժին է ընկնում Անգլիային, 3 -ը ՝ Շոտլանդիային և մեկական դեպք գրանցվել է Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում:

 


© 2009 ARMENPRESS.am