Պեկինն ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենին մեղադրել Է Չինաստանին արատավորելու մեջ

15:33, 27 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ստահոդ պնդումներ Է գտել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ վերջերս Չինաստանի կողմից սպառնալիքի վերաբերյալ նրա արած հայտարարության մեջ եւ այդ սպառնալիքը համարել Է չափազանցված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CGTN հեռուստաալիքը:

ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինը նշել Է, որ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքը բովանդակում Է «ստահոդ տեղեկատվություն, չափազանցնում Է «չինական սպառնալիքը», միջամտություն Է Չինաստանի ներքին գործերին եւ արատավորում Է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը»:

Մայիսի 26-ին Asia Society կազմակերպությունում Բլինքենը հայտարարել Է, որ Չինաստանն աշխարհի միակ երկիրն Է, որը ցանկանում Է փոխել աշխարհակարգը եւ ռեսուրսներ ունի այդ խնդրի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ձգտում հասնել Չինաստանի հետ ո՛չ հակամարտության, ո՛չ «սառը պատերազմի», չի փորձում ՉԺՀ-ին զրկել համաշխարհային տերության կարգավիճակից կամ խանգարել նրա տնտեսական աճին, սակայն կպաշտպանի միջազգային օրենքները, համաձայնագրերն ու ինստիտուտները, որոնք երաշխավորում են առանձին երկրների ու անհատների իրավունքը, հաղորդել Է «Իտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am