Երուսաղեմի հայ պատրիարքն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին

12:43, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին և Ազգային Ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն Հովնան Բաղդասարյանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը մայիսի 23-ին  զինվորների հետ հանդիպում էր կազմակերպել ԱԺ-ում: Հայտարարվել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի  հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մի շարք զինվորներ կմեկնեն Երուսաղեմ՝ հանգստի:

Որոշվել էր, որ առաջին խումբը Երուսաղեմ է մեկնելու մայիսի 26-ին՝  ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ:


© 2009 ARMENPRESS.am