Մահացել է Goodfellas-ի աստղ Ռեյ Լիոտան

20:51, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 67 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռեյ Լիոտան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Deadline-ը:

Լիոտայի կարիերայի սկիզբը դրվել էր 1990 թվականին Մարտին Սկորսեզեի Goodfellas ֆիլմից:

Ըստ տեղեկությունների՝ նա մահացել է քնած ժամանակ Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ նկարահանում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմը։

 


© 2009 ARMENPRESS.am