ԵԱ-Երևան. Գոհ եմ հաղթական 4 մենամարտերից. Կարեն Աղամալյան

19:58, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփեց Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը:

«Ես գոհ եմ այս գրանցված արդյունքներից` չորս հաղթանակցներից: Նարեկ Մանասյանը լավ մասնակցություն ունեցավ և ցույց տվեց իր հնարավորությունները: Կարևորը մենամարտն ավարտվեց առանց վնասվածքի»,-«Արմենպրես»-ի հաղոդրմամբ` լրագրողների հետ զրույցումասաց Աղամալյանը:

Վերջինս շեշտեց, որ մրցումային 5-րդ օրը` մայիսի 27-ը, դժվար օր է լինելու հայ բռնցքամարտիկների համար, քանի որ Հայաստանն ունի 9 մասնակից:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանն ուներ 4 մասնակից` հաղթանակ տոնեցին Հովհաննես Բաչկովը, Գուրգեն Մադոյանը, Դավիթ Չալոյանը և Նարեկ Մանասյանը:

 


© 2009 ARMENPRESS.am