Էրդողանը և Մակրոնը քննարկել են Ուկրաինան և Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները ՆԱՏՕ-ին

18:13, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները, ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող իրադարձությունների թեման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։

Էրդողանը  հույս է հայտնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև արագ և արդար խաղաղության հաստատման համար՝ նշելով, որ Անկարան շարունակում է խրախուսել կողմերի երկխոսության և դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելուն։


© 2009 ARMENPRESS.am