ԱԺ նախագահը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում

17:29, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում: Ըստ այդ որոշման՝ նիստը կգումարվի հունիսի 3-ին ժամը 16:00-ին:

Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

 


© 2009 ARMENPRESS.am