Չեռնոգորիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

17:00, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չեռնոգորիայի նախագահի ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

[gallery id= 65867]

Միլո Ջուկանովիչը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում և գրառում արել թանգարանի հուշամատյանում: Չեռնոգորիայի նախագահը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում:

Չեռնոգորիայի նախագահին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am