ԵԱ-Երևան. Դավիթ Չալոյանը հաղթանակ տոնեց առաջին մենամարտում

16:15, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրվա ցերեկային մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան մրցաշարի գերծանր քաշային բռնցքամարտիկների պայքարում Դավիթ Չալոյանի առաջին մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն էր: Չալոյանը հաղթական տոնեց 5:0 հաշվով:

Ավելի վաղը Հայաստանի հավաքականի կազմում հաղթել էին  նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ):

Երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկը:

 

  

 


© 2009 ARMENPRESS.am