Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Իրաքի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը

14:53, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին մայիսի 13-ին՝ Բաղդադում տեղի ունեցած Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում Իրաքի հայոց թեմի առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մայր աթոռից:

Հաստատելով Օշական վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր Իրաքի հայոց թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության:


© 2009 ARMENPRESS.am