Հայրապետական կոնդակով հռչակվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը  

14:49, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության հաստատումը, որի կազմում ընդգրկվում են Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:

«Արմենպրես»-ին Մայր աթոռից տեղեկացրին, որ Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:


© 2009 ARMENPRESS.am