Վթար է տեղի ունեցել Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոններից մեկում

12:54, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն մեկ մարդ զոհվել, եւս մեկը տուժել Է Իրանի պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոնում տեղի ունեցած վթաի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Թեհրանից դեպի արեւելք Փարչինի շրջանում: Զոհվածն օբյեկտում աշխատող ինժեներ Էր: Պատահարի պատճառն ու մանրամասները չեն հայտնում:

Փարչինի շրջանում Է գտնվում Իրանի զինված ուժերի ռազմակայաններից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am