Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են կատարել Ճապոնական ծովի օդային տարածությունում

10:03, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի զինծառայողները եւ ԱՄՆ-ի զինվորականները մայիսի 25-ին Ճապոնական ծովի ջրարատարածքի երկնքում անցկացրել են համատեղ վարժանքներ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ: Այդ մասին ասված Է զեկույցում, որը մայիսի 26-ին հրապարակվել Է Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայից զորավարժություններում գործի են դրվել չորս F-15 կործանիչներ, ԱՄՆ-ից՝ չորս F-16 կործանիչներ: Զինավարժանքների նպատակը եղել Է «(սպառնալիքներին) անհապաղ հակազդման ունակության, ինչպես նաեւ ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրապնդման հավաստումը»:

Kyodo գործակալության տվյալներով՝ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը զորավարժությունների միջոցով «զսպիչ ազդանշան» են հղել ԿԺԴՀ-ին, որը մայիսի 25-ին իրականացրել Է բալիստիկ հրթիռների հերթական արձակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am