ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հյուսիսային Կորեային կատարել Անվտանգության խորհրդի բանաձևերը

21:14, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հրթիռների արձակման հետ կապված կոչ է արել Փհենյանին կատարել Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և վերադառնալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ կոչ է անում ԿԺԴՀ-ին լիովին հետևել իր միջազգային պարտավորություններին՝ համաձայն Անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերի: Դիվանագիտական փոխգործակցությունը մնում է խաղաղության, Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հասնելու միակ ճանապարհը», - նշել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am