ՌԴ-ում տարեց բնակչության թիվն առաջիկա տարիներին կավելանա 7 միլիոնով

19:50, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում տարեց քաղաքացիների թիվն առաջիկա տարիներին կավելանա 7 միլիոնով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Տեղի է ունենում Ռուսաստանի բնակչության ծերացում: Դա հատուկ է ոչ միայն մեր երկրին, այլև ամբողջ աշխարհին: Առաջիկա 15 տարում մեր երկրում տարեց քաղաքացիների թիվը կավելանա 7 միլիոն մարդով»,- հայտնել է Գոլիկովան:

Նա տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանում դանդաղել են ծնելիության անկման տեմպերը:

 


© 2009 ARMENPRESS.am