Ավստրիայի ԱԳՆ-ն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ապագան համարել է շատ հեռավոր

17:34, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ապագան շատ հեռավոր Է, Բրյուսելը դա չի խոստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հայտարարել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:

Գերմանական Welt թերթին տված հարցազրույցում Շալենբերգը հանդես Է եկել Արեւմտյան Բալկանների, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի՝ Եվրամիությանն աստիճանաբար ինտեգրացման օգտին:

«Դա հնարավոր Է: ԵՄ-ի 27 երկրները կկարողանան Արեւմտյան Բալկանների կամ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ներկայացուցիչների հետ խորհրդակցել իրենց կանոնավոր հանդիպումներից երկու-երեք ժամ առաջ»,-ասել Է Շալենբերգը, հավելելով, որ այդ պետություններն զբաղվելու են կոնկրետ հարցերով, բայց որոշումները վերջին հաշվով լինելու են ԵՄ-ի պետություններինը:

Ինչ վերաբերում Է Ուկրաինային, ապա ԵՄ-ի կողմից անդամակցության խոստում չկա», ընդգծել Է Ավստրիայի ԱԳ նախարարը:

«ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, եթե այն առհասարակ կայանա, միեւնույն Է՝ շատ ու շատ հեռու Է»,-նշել Է նա: ԵՄ-ն պետք Է Ուկրաինային հստակ ազդանշան տա, նշել Է Շալենբերգը:

«Երկիրը եվրոպական կենսակերպի մի մասն Է եւ ամրագրված Է արժեքների մեր հանրակցությանը: Տեսնենք՝ ինչպես դա տեղի կունենա: Ես կասկածում եմ, որ թեկնածու երկրի կարգավիճակը միակ որոշումն Է Ուկրաինայի համար»,-եզրափակել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am