ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը`առաջին հաղթանակի մասին

18:50, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության երրորդ օրը Ռաֆայել Հովհաննիսյանը տոնեց իր առաջին հաղթանակը և ամփոփեց գրանցած արդյունքը:

«Տան պատերն ու երկրպագուների ոգևորությունը շատ օգնեցին՝ չնայած որ մենամարտը վտանգավոր էր: Փորձի պակասից երբեմն ոգևորությունը խանգարում էր»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Ռաֆայել Հովհաննիսյանը:

86 կգ քաշային կարգի հայ բռնցքամարտիկի խոսքով` հաջորդ մենամարտն ավելի ճիշտ և ծրագրավորված կանցկացնի:

Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ քաշայինառաջին մենամարտն անցկացրեցմրցելով Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Ստեֆանով-Դմիտրովինի հետՀայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Մայիսի 25-ի երեկոյան 18:00-ից սկսած առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեշը:

Նախօրեին կայացած մենամարտերում պայքարից դուրս են մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ), Նարեկ Զախարյանը (71կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ)Հաղթանակ է տոնել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:  

Լիլիաննա Խաչիկյան


© 2009 ARMENPRESS.am