ՀՀ նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

16:45, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և նոր մակարդակի կբարձրացնենք Հայաստանի և Հորդանանի միջև բազմակողմ փոխգործակցությունը»: 


© 2009 ARMENPRESS.am