Վրաստանի տարածաշրջաններում առգրավել են զենք եւ զինամթերք

15:50, 25 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ոստիկանությունն անօրինական սեփականացումից առգրավել Է հրաձգային զենք ու զինամթերք, ձերբակալվել Է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում: Ձերբակալությունները կատարվել են Շիդա Քարթլիի, Մցխեթ-Մթիանեթիի եւ Գուրիայի տարածաշրջաններում:

Ձերբակալվածները 23-ից մինչեւ 42 տարեկան են: Նրանցից մեկն ավելի վաղ դատված Է եղել: Օպերատիվ-հետաքննչական միջոցառումների ընթացքում ոստիկանությունն առգրավել Է երկու ինքնաձիգ, «Բրաունինգ» ատրճանակ, ինչպես նաեւ շուրջ երկու տասնյակ պահունակ ու մի քանի հարյուր մարտական փամփուշտ: Հետաքննությունը կատարվում Է «Հրաձգային զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահում եւ կրում» հոդվածով: Հանցագործությունը պատժվում Է երեքից մինչեւ յոթ տարի ազատազրկմամբ, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am