Մոլդովայում ընդդիմությունը հանրահավաքներ է անցկացնում

14:44, 25 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Հանրապետության ընդդիմադիր Սոցիալիսների կուսակցությունը (ՄՀՍԿ) բողոքի ակցիա Է սկսել Քիշնեւում, խորհրդարանի շենքի առջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Առայժմ հանրահավաքին հավաքվել են մի քանի հարյուր ցուցարարներ: Բայց, դատելով կազմակերպիչների հայտարարություններից, գյուղերից ու շրջաններից ժամանում են նոր մասնակիցներ: Ոստիկանությունը շրջապատել Է խորհրդարանի շենքը եւ ուշադիր հետեւում Է իրադարձությունների զարգացումներին: Բողոքողների գործողություններին նրանք չեն միջամտում:

Հավաքվածները պլակատներ են բարձրացրել «Կառավարության հրաժարական», «Ո՛չ գների աճին», «Ազատություն Դոդոնին», «Ո՛չ հեռուստատեսային արդարադատությանը» եւ այլ կարգախոսներով: «Երկրում տեղի Է ունենում տնտեսական ճգնաժամ, աճում Է աղքատության մակարդակը, մարդիկ շարունակում են հեռանալ հայրենիքից, իսկ կառավարող ռեժիմն իրականացնում Է քաղաքական բռնաճնշումներ»,-ասել Է ՌԻԱ Նովոստիի թղթակցին ասել Է Քիշնեւի քաղաքային ժողովի սոցիալիստ պատգամավոր Ալեքսանդր Օդինցովը: Սոցիալիստները հայտարարել են, որ բողոքները կանցկացվեն ամբողջ երկրում:

Նախօրյակին հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները 72 ժամով ձերբակալել են երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին, որը կասկածվում է կոռուպցիայի, ապօրինի հարստանալու, կուսակցությունը հանցավոր կազմակերպության հաշվին ֆինանսավորելու եւ պետական դավաճանության մեջ: Մայիսի 24-ին ՄՀՍԿ-ի եւ երկրի նախկին առաջնորդի տանն անցկացվել են խուզարկություններ եւ հետաքննչական միջոցառումներ: Սոցիալիստների կուսակցության ղեկավարությունն իր կողմնակիցներին կոչ Է արել՝ ակցիայի դուրս գալ ի պաշտպանություն Դոդոնի: Ավելի ուշ ՄՀՍԿ-ն հայտարարել Է մայիսի 25-ին զանգվածային բողոքներ անցկացնելու մասին:


© 2009 ARMENPRESS.am