ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է գնացել ճիշտ ժամանակին, ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Վահան Հունանյան

13:11, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանի ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն՝ իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։

Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am