Ազգային ժողովը շարունակում է նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

10:00, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մայիսի 24-ին գումարված նստաշրջանի աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանը ավարտել է նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը, այսպիսով քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Քվեարկության դրվող նախագծերի թվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է արգելել կանխիկ եղանակով խաղադրույքների կատարումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:


© 2009 ARMENPRESS.am