ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ

20:48, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՖԻՖԱ-ի (Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային  ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՖԻՖԱ-ի հետ համագործակցությանը և ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի աջակցությունն այդ գործում:

Անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»:


© 2009 ARMENPRESS.am