Լոնդոնը չի նախատեսում ռազմանավեր ուղարկել Սև ծով

18:54, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիան մտադիր չէ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար Սև ծով ռազմանավեր ուղարկել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցչի հայտարարությանը։

«Մենք կշարունակենք ինտենսիվ աշխատել միջազգային գործընկերների հետ՝ ուղիներ գտնելու Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, ներկայումս Սև ծովում բրիտանական ռազմանավերի օգտագործման պլաններ չկան», - ասել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am