Ռուսաստանի հետ պատերազմից խուսափելու համար ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա․ Սթոլթենբերգ

18:40, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի ելույթը։

«ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս, մենք մեր զորքերը չենք ուղարկի այնպիսի տարածաշրջան, որտեղ նրանք ուղղակիորեն կներգրավվեն պատերազմի մեջ»,- ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կաջակցի Ուկրաինային, բայց առանց անմիջական մասնակցության։

 

 


© 2009 ARMENPRESS.am