Amnesty International-ում հայտնել են, որ 2021 թվականին աշխարհում գրեթե 580 մարդ է մահապատժի ենթարկվել

16:15, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի աշխարհում մահապատիժների թիվը 2020 թվականի համեմատությամբ 20 տոկոսով աճել Է դատավարությունների եւ դատավճիռներն ի կատար ածելու վերսկսման ֆոնին, որոնք դադարեցվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասված Է Amnesty International ոչ կառավարական կազմակերպության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է ամենամյա հետազոտությունում, ընդամենը 2021 թվականին 18 երկրներում մահապատժի Է ենթարկվել առնվազն 579 մարդ: Համեմատության համար նշենք. մեկ տարի առաջ հաղորդվել Էր 483 մահապատիժների մասին, ինչը դարձել Է ամենացածր ցուցանիշը վերջին10 տարվա ընթացքում:

Ոչ կառավարական կազմակերպությունը Չինաստանը նշում Է որպես այն երկիրը, որտեղ իրականացվում են ամենից շատ մահապատիժներն աշխարհում: Amnesty International-ը նշում Է, որ ՉԺՀ-ում մահվան դատավճիռների կատարման մասին ստուգված տվյալներ չկան. այդ տեղեկատվությունը պետական գաղտնիք Է: Դրա հետ մեկտեղ զեկույցում, ինչպես եւ նախորդ տարիներին, ասված Է, որ Չինաստանում ի կատար ածված մահվան դատավճիռների հաշիվը կատարվում Է հազարներով:

Նաեւ հավաստի տեղեկատվություն չկա ԿԺԴՀ-ում եւ Վիետնամում մահապատժի ենթարկված մարդկանց թվի մասին: Այն երկրների թվում, որոնցում մահապատիժների մասին տեղեկատվության հավաստիությունը կարելի Է ստուգել, մահվան դատավճիռների կատարման գծով առաջատարը դարձել Է Իրանը: Իրավապաշտպանների տեղեկատվությամբ այդ երկրում մահապատժի Է ենթարկվել 314 մարդ՝ 2020 թվականի 246-ի դիմաց:

Դա դարձել Է ամենամեծ ցուցանիշը 2017 թվականից ի վեր, իսկ աճի պատճառը պատժի առավելագույն չափի ավելի հաճախակի նշանակում Է թմրանյութերի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար: Amnesty International-ի հաշվարկներով՝ երկրորդ տեղում Է Եգիպտոսը (ավելի քան 83), երրորդում՝ Սաուդյան Արաբիան, որտեղ 2021 թվականին մահապատժի ենթարկված մարդանց թիվը կրկնապատիկ աճել Է՝ մինչեւ 65: Այնուհետեւ հաջորդում են Սիրիան (ավելի քան 24), Սոմալին (ավելի քան 21), Իրաքը (ավելի քան 17), Եմենը (ավելի քան 14), ԱՄՆ-ը (11), Հարավային Սուդանը (ավելի քան 9), Բանգլադեշը (5), Բոտսվանան (3), Ճապոնիան (3), Բելառուսը (առնվազն 1), Արաբական Միացյալ Էմիրությունները (առնվազն 1), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am